Ր.Հովհաննիսյանը ՄԹ ներկայացուցիչների հետ քննարկել է նախագահի ընտրությունները և ստեղծված իրավիճակը26 ապրիլի 2013 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության ղեկավար Քոլին Ռոբերթսին: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Նորին Մեծության դեսպան Ջոնաթան Էյվզը, դիվանագիտական առաքելության փոխղեկավար Ամիաս Մուրեսը: Ինչպես հայտնում են Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից, քննարկվել են հայաստանյան վերջին նախագահական ընտրությունները, որտեղ ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ իրական արդյունքներով ինքն է ընտրվել նախագահ, իսկ Սերժ Սարգսյանն ընտրակեղծիքների միջոցով հաղթող է դարձել: Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական առկա իրավիճակին, տարածաշրջանային մարտահրավերներին ու միջազգային հարաբերություններին՝ ընդգծելով Արցախի Հանրապետության գոյության, նրա իրավունքի ճանաչման հրամայականները և Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի Մեծ հայրենազրկման հետևանքների հանգուցալուծման անհրաժեշտությունը: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |