Ադրբեջանը պատրա՞ստ է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մեծ խաղաղ պայմանագրի

Ադրբեջանը պատրա՞ստ է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մեծ խաղաղ պայմանագրի

PanARMENIAN.Net - Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մեծ խաղաղ պայմանագրի: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:

«Ես համամիտ եմ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեկ հնչած հայտարարությանն այն մասին, որ ղարաբաղյան բանակցություններում առաջընթաց չկա»,-ասել է Մամեդյարովը: Ըստ նրա, հակամարտության կողմերը արդեն մի քանի տարի է քննարկում են կարգավորման հարցը, սակայն բանակցությունները դեռ արդյունք չեն տվել՝ նախարարները հանդիպում են, սակայն տրամաբանական ավարտին չեն հասնում:

«Մենք պատրաստ ենք Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մեծ խաղաղ պայմանագրի վրա աշխատանքին»,-ասել է Մամեդյարովը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---