Է. Նալբանդյանը Պետդումայում ներկայացրել է հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները26 ապրիլի 2013 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին` Ռուսաստան պաշտոնական այցելության շրջանակներում, Էդվարդ Նալբանդյանն այցելեց Ռուսաստանի Պետական դումա, որտեղ հանդիպեց Դումայի նախագահի առաջին տեղակալ Իվան Մելնիկովի և Հայաստանի հետ միջխորհրդարանական հանձնաժողովի, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վերահաժողովների ռուսաստանյան պատվիրակություններում ընդգրկված պատգամավորների հետ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը Հայաստանի արտգործնախարարն ու Ռուսաստանի Պետական դումայի պատգամավորները քննարկեցին երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցությունը՝ ընդգծելով այդ ձևաչափի կարևորությունն ու մեծ ներդրումը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում։ Դումայի պատգամավորների խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը, ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։ Նույն օրը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի ղեկավարի տեղակալ Իլյաս Ումախանովին և Ռուսաստանի օրենսդիր մարմնի վերին պալատի անդամներին։ Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ կատարվեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առավել զարգացման նպատակով իրականացվող քայլերին, այդ գործընթացում երկու երկրների խորհրդարանների կարևոր դերակատարությանը: Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցության հարցերի շուրջ։ Հանդիպմանը ներկա Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ, ՀՀ Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը ներկայացրեց օրենսդիր մարմինների փոխգործակցությունը, նախատեսվող ծրագրերը, մայիսին կայանալիք միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին քննարկվելիք հարցերը։ Նույն օրը երեկոյան հանդիպում տեղի ունեցավ Ռուսաստանի հայերի միության և հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը հանգամանալից զրույց ծավալվեց ՀՀ արտաքին քաղաքական խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ Բացվել է CaseKey ակադեմիան Ծրագրի ավարտին թիմերը պետք է լուծեն իրական բիզնես խնդիր Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում |