Թուրքիա-ԵՄ բանակցությունները չեն երաշխավորում Անկարայի անդամակցումը այդ կազմակերպությանը

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցը երաշխավորված չէ: ԵՄ չափանիշներին համապատասխանելու տեսանկյունից Թուրքիան պետք է անցնի լուրջ եւ խիստ քննություն: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` երկրի խորհրդարանում ներկայացնելով իր կառավարության քաղաքականությունը: Մերկելը նշել է, որ «Թուրքիայի հետ հոկտեմբերի 3-ին մեկնարկած ԵՄ անդամակցության բանակցությունները շարունակական գործընթաց է, որը ոչ մի կերպ չի երաշխավորում, որ բանակցությունների ավարտը կպսակվի ԵՄ-ին նրա լիիրավ անդամակցությամբ»: Եվրամիությանն անդամակցելուն հավակնող ցանկացած երկիր պետք է լիովին, առանց որեւէ բացառությունների, համապատասխանաի անդամակցության համար անհրաժեշտ չափանիշներին, նշել է կանցլերը: Անգելա Մերկելը ընդգծել է նաեւ, որ Թուրքիայի հետ բանակցությունները նվազագույնը տեւելու են մեկ տասնամյակ, հաղորդում է «Turkish Daily News»-ը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---