Տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատարն ընդունել է եգիպտոսցի լրագրողներին26 ապրիլի 2013 - 18:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց ճանաչողական այցով Հայաստանում գտնվող եգիպտոսցի լրագրողների խմբին, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Ա. Գևորգյանը ողջունեց լրագրողների այցը Հայաստան` նշելով, որ նրանց պատրաստած հրապարկումները Եգիպտոսի բարեկամ ժողովրդին կօգնեն ավելի լավ ճանաչել Հայաստանը: Այնուհետև նա պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական կապերի զարգացման ուղղություններին, երկկողմ տնտեսական համագործակցության հեռանկարներին: Փոխվարչապետը նշեց, որ հայկական կողմը շահագրգռված է ընդլայնելու ու խորացնելու Եգիպտոսի հետ ավանդաբար ձևավորված բարեկամական կապերը և զարգացնելու առևտրատնտեսական հարաբերությունները: Երկու բարեկամ երկրների միջև բավական ակտիվ երկխոսություն է առկա միջպետական մակարդակում, լուրջ և հետաքրքիր կապեր են ձևավորվել կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում, առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնման ու խորացման լայն հեռանկարներ կան: Նա հույս հայտնեց, որ առաջիկայում աշխատանքները կվերսկսի նաև հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովը` իր գործունեությամբ նպաստելով առևտրատնտեսական կապերի զարգացմանը: Լրագրողների խնդրանքով Ա. Գևորգյանն անդրադարձավ նաև ՀՀ կառավարության կողմից որդեգրված տարածքների համաչափ զարգացման քաղաքականությանը, մարզերում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև պատասխանեց նրանց հետաքրքրող այլ հարցերի: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |