Լոնդոնում կազմակերպվել է համերգային երեկո ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի![]() 26 ապրիլի 2013 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի ունեցավ Բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի կողմից կազմակերպված համերգային երեկո՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 98-ամյա տարելիցին։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի նախագահ Արա Փալամուդյանը և ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Համերգային ծրագրով ելույթ ունեցավ լոնդոնաբնակ հանրահայտ դաշնակահար Սարգիս Զաքարյանը, ով կատարեց Կոմիտասի, Բաբաջանյանի, Քլարկի, Բեթհովենի ու Շոպենի ստեղծագործությունները։ Իսկ դերասանուհի Կարին Պետրոսյանը կարդաց բուլղարացի բանաստեղծ Պեյո Յավորովի «Հայեր» պոեմը։ Միջոցառումն ավարտվեց Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի խոսքով ու աղոթքով։ ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |