ԱԺ 3-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ են կատարվելու![]() 26 ապրիլի 2013 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ին տեղի է ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և ԱԺ ապրիլի 29-ից մայիսի 2-ի նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 3 հարց: ԱԺ ապրիլի 29-ից մայիսի 2-ի նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 72 հարց, այդ թվում` 9 միջազգային պայմանագիր: Հինգերորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և ԱԺ ապրիլի 29-ից մայիսի 2-ի նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն Ազգային ժողովի ապրիլի 29-ի նիստում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |