ԱՆ Ուռուցքաբանության կենտրոնում բարելավվել է ախտորոշման որակը![]() 26 ապրիլի 2013 - 19:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Գուստավ Ռուսիի անվան Ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Էգերմանի ղեկավարած պատվիրակությունը, որը Երևանում է գտնվում «Ուռուցքաբանություն, վիրաբուժություն, բիոպաթոլոգիա` ակտուալ խնդիրներ» թեմայով հայ-ֆրանսիական գիտաժողովին մասնակցելու նպատակով։ Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱՆ մամուլի ծառայությունից: Պատվիրակության ղեկավարը և «Հայ–ֆրանսիական համագործակցություն ուռուցքաբանության բնագավառում» ծրագրի համակարգող, Եվրամիությունում PCD-ի (Պաթոլոգիայի, ցիտոլոգիայի զարգացում հասարակական կազմակերպոթյուն) լիազոր անդամ Այծեմիկ Ասատրյանը Դերենիկ Դումանյանին ներկայացրել է, որ արդեն երրորդ տարին է, ինչ Գուստավ Ռուսիի անվան Ուռուցքաբանության կենտրոնը համագործակցում է ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ։ Այս ընթացքում հայաստանցի հինգ մասնագետ հյուսվածքաբանական և իմունահիստոքիմիական հետազոտությունների ասպարեզում վերապատրաստվել են Գ. Ռուսիի անվան Ուռուցքաբանության կենտրոնում: Իսկ PCD-ի կողմից նվիրաբերած իմունահիստոքիմիայի լաբորատոր սարքերի, հյուսվածքաբանական և բջջաբանական հետազոտությունների ավտոմատ սարքավորումների շնորհիվ ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության կենտրոնում զգալիորեն բարելավվել է ախտորոշման որակը: Դերենիկ Դումանյանին նաև տեղեկացրել են, որ այսօր ստորագրված փոխհամագործակցության հուշագրում ամրագրվել են համատեղ գործունեության հետագա ուղղությունները։ Նախարարը, անդրադառնալով մարդկության առջև ծառացած ուռուցքային հիվանդությունների հաղթահարման լուրջ հիմնախնդրին, կարևորել է ֆրանսիացի գործընկերների հետ արդյունավետ փոխհամագործակցությունը։ Նա իր հյուրերին ներկայացրել է ուռուցքաբանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրերը և շնորհակալություն հայտնել ուռուցքաբանության ոլորտին ցուցաբերած աջակցության համար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |