Օ.Փամուկի դատավարությանը կհետեւեն Եվրախորհրդարանի դիտորդները

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Եվրամիության չափանիշներին համապատասխանելու տեսանկյունից դեկտեմբերի 16-ին Թուրքիային «քննություն» է սպասվում. Ստամբուլում տեղի է ունենալու թուրք գրող Օրհան Փամուկի դատավարությունը, որը մեղադրվում է «թուրք ժողովրդին եւ Թուրքիայի Հանրապետությանը նսեմացնելու» մեջ: Այդ կապակցությամբ Եվրախորհրդարանը դիտորդների խումբ է ուղարկելու Թուրքիա` մոտիկից հետեւելու դատավարության ընթացքին: Եվրախորհրդարանը հինգ հոգուց բաղկացած պատվիրակություն է ուղարկելու, որը ստուգելու է, թե ինչքանով է Թուրքիան համապատասխանում մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին, հաղորդում է «Turkish Daily News»-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---