Նոր Նորքի քննչական բաժին են հրավիրվել լրագրողն ու նրա վրա հարձակում գործած ավագանու անդամը![]() 26 ապրիլի 2013 - 20:46 AMT PanARMENIAN.Net - Լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամաբ կատարված հարձակման փաստի կապակցությամբ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժին: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից: Ապրիլի 26-ին նույն քննչական բաժին են հրավիրվել Հակոբ Կարապետյանը և Աշոտ Պապայանը, որը հենց հարձակում գործած ավագանու ՀՀԿ անդամն էր: Նրանցից ոստիկանության ծառայողները բացատրություններ են վերցրել: Հակոբ Կ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում նյութերի նախապատրաստումը շարունակվում է: Ապրիլի 23-ին Տարոն Մարգարյանի քարոզարշավի ժամանակ Նոր Նորքի 8-րդ զանգվածում Երևանի ավագանու անդամ Աշոտ Պապայանը հարձակվել էր «iLur»-ի լրագրողի վրա, խլել նրա ձեռքի ֆոտոխցիկը: Հարձակման ժամանակ տարածում գտնող ոստիկանը չէր արձագանքել լրագրողի օգնության մասին խնդրանքներին, ինչի կապակցությամբ ծառայողական քննություն էր նշանակվել: Նոր Նորքի բաժնում ծառայողական քննության արդյունքներով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը որոշել է կարգապահական տույժի ենթարկել հանրային միջոցառման ժամանակ իր պարտականություններում թերացած ոստիկանության ծառայողներից մեկին՝ նրան հայտարարվել է նկատողություն, նրա անմիջական ղեկավարին՝ խիստ նկատողություն, իսկ ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |