Գյումրիում տեղի ունեցած հրաձգության գործով նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն

Գյումրիում տեղի ունեցած հրաձգության գործով նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին Գյումրիում տեղի ունեցած հրաձգության պատճառով բժշկական կենտրոն էին տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Մեկ օր անց 1989 թվականին ծնված Վահե Ղուկասյանը խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:

Խուզարկություն է կատարվել Գյումրի քաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ, 1958 թ. ծնված Աշոտ Կ.-ի տանը, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է 12 մմ տրամաչափի որսորդական 10 փամփուշտ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 2 փամփուշտ և 5,6 մմ տրամաչափի օղակաձև բոցավառման 1 փամփուշտ: Աշոտ Կ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:

Նույն գործի շրջանակներում՝ ապրիլի 26-ին կատարված խուզարկությունների արդյունքում, Գյումրի քաղաքի Տերյան փողոցի բնակիչ, 1961 թ. ծնված Հովհաննես Գ.-ի տնից հայտնաբերվել և առգրավվել է «Սայգա» տիպի որսորդական հրացան, «Սայգա-ՄԿ» տիպի 2 հրացան, 1987 թ. ծնված Ժորա Մ.-ին պատկանող, Խրիմյան Հայրիկի փողոցում գործող «Ռելաքս» ակումբից` «Վալտեր» տիպի գազային ատրճանակ և 9 մմ տրամաչափի գազային ատրճանակի 3 փամփուշտ, իսկ Ղորղինյան փողոցի բնակիչ, 1958 թ. ծնված Էդվարդ Տ.-ի տնից` «Յուսան» տիպի որսորդական հրացան և «ՌԶՈՆ ՌԳ 59» տիպի գազային ատրճանակ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---