«Բարև Երևանը» հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ԿԸՀ-ի

«Բարև Երևանը» հայցադիմում է  ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ԿԸՀ-ի

PanARMENIAN.Net - «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը երեկ հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի:

Հայցադաիմումով բողոքարկվում է օրեր առաջ ԿԸՀ կայացրած այն որոշումը, որով ապրիլի 7-ին Երևանի քաղաքապետարանի կողմից Մայրության և գեղեցկության տոնի առթիվ կազմակերպված միջոցառումը:

Ինչպես տեղեկացնում է «Բարև Երևան» դաշինքի մամուլի ծառայությունը, այդ միջոցառման ընթացքում կանանց և աղջիկներին բաժանվում էին ծաղիկներ Տարոն Մարգարյանի անունից, ինչը «Բարև Երևան»-ի կարծիքով հանդիսանում է Տարոն Մարգարյանի քարոզչություն՝ հարկատուների գումարների հաշվին:

Վարչական դատարանից հայցվոր Դանիել Իոաննիսյանը խնդրում է նշված միջոցառումը որակել որպես թեկնածուի անունից քաղաքացիներին անվճար ապրանքների և ծառայությունների մատուցում, ինչը խստիվ արգելված է ՀՀ ընտրական օրենսգրքով: Դատարանի նիստը տեղի կունենա այսօր ժամը 16:00-ին:

 Ուշագրավ
---