Աքրամ Այլիսլի. Ես Բաքվում եմ և մտադիր չեմ ոչ մի տեղ մեկնել

Աքրամ Այլիսլի. Ես Բաքվում եմ և մտադիր չեմ ոչ մի տեղ մեկնել

PanARMENIAN.Net - «Ես Բաքվում և մտադիր չեմ ոչ մի տեղ մեկնել»,-հայտարարել է «Քարե երազներ» աղմկահարույց գրքի հեղինակ Աքրամ Այլիսլին kulis.az կայքին տված հարցազրույցում:

Նախօրեին շատ ԶԼՄ-ներ, գրողի որդու վրա հղումով, հաղորդագրություն էին հրապարակել այն մասին, որ գրողը հեռացել է Ադրբեջանից:

Սակայն Այլիսլին հերքեց այդ տեղեկությունը, բայց չբացատրեց, թե ինչու իր որդին լրագրողների հետ զրույցում հաստատել է իր արտագաղթելու մասին լուրը: «Ես այդ մասին նույնիսկ չեմ մտածում»,-ասել է Այլիսլին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---