Բակո Սահակյանը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի անդամների հետ

Բակո Սահակյանը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի անդամների հետ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 26-ին Փարիզում հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի վարչական խորհրդի անդամների հետ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում հիմնադրամի խողովակներով իրականացվող տարբեր ծրագրերի հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել ենթակառուցվածքների և շրջանների զարգացմանը:

Սահակյանը երախտագիտություն է հայտնել հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղին` Արցախին մշտապես սատարելու համար:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---