Բոլոր հայ ձյուդոիստները ձախողեցին ելույթները Եվրոպայի առաջնությունում

Բոլոր հայ ձյուդոիստները ձախողեցին ելույթները Եվրոպայի առաջնությունում

PanARMENIAN.Net - Բոլոր հայ ձյուդոիստներն ավարտել են ելույթները Բուդապեշտում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Մինչև 100կգ քաշային կարգում վերջինը հանդես եկավ Հակոբ Առաքելյանը, նա զիջեց Եվգենիս Բորոդավկոյին (Լատվիա):

Առաջնությունում Հայաստանի բոլոր ներկայացուցիչներն անհաջող հանդես եկան: Մեկ հաղթանակ տարավ միայն Արմեն Նազարյանը (66կգ), մյուս ձյուդոիստները՝ Ռաֆայել Դավթյանն ու Մհեր Կարապետյանը (81կգ), Գոռ Հարությունյանը (66կգ) և Հովհաննես Դավթյանը (60կգ) պայքարից դուրս մնացին առաջին իսկ մենամարտերում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---