Սեյրան Օհանյանը հանդիպել է ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին

Սեյրան Օհանյանը հանդիպել է ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին:

Նա բարձր է գնահատել Կովալենկոյի պաշտոնավարման ժամանակահատվածում գործադրած ջանքերը` երկրների դաշնակցային և ռազմավարական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման համար:

Կողմերը համոզմունք են հայտնել, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական առկա համագործակցությունը կարևոր երաշխիք է ինչպես երկու երկրների, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության համար:

Կովալենկոն հավաստիացրել է, որ այսուհետ ևս կշարունակի մնալ Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը և ջանքեր չի խնայի երկու պետությունների բարեկամությանը նպաստելու համար:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---