Անդրանիկ Նիկողոսյան.«Մեկ քայլ առաջ»-ն առաջին մաշտաբային ծրագիրն է, որն իրականացվում է Հայաստանում27 ապրիլի 2013 - 15:53 AMT PanARMENIAN.Net - «Մեկ քայլ առաջ» եվրասիական երիտասարդական համաժողովի մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարները ապրիլի 27-ին հանդիպեցին լրագրողների հետ: ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը նշեց, որ սա առաջին մաշտաբային ծրագիրն է, որն իրականացվում է Հայաստանում: «Դրա կայացմանը աջակցել են Բելառուսի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունները: Համաժողովը շատ լավ է ընթանում, ինչն, իհարկե ուրախացնում է»,- ասաց նա: Տաջիկստանը ներկաացնող Նաջիմիդին Ավդուռախմանովը խոստովանեց, որ այս համաժողովը համագործակցության նոր ուղիներ կստեղծի: «Հույս ունեմ, որ ամեն տարի կհավաքվեն ԱՊՀ երկրների երիտասարդ ակտիվիստները և նոր հաջողություններ կարձանագրեն: Համաժողովի ընթացքից շատ գոհ ենք»,- ասաց նա: Մասնակիցներն ընդգծեցին, որ համաժողովը շատ մեծ նշանակություն ունի երիտասարդների համար, քանի որ իրենք կարողանում են արտահայտվել և ինքնուրույն որոշումներ կայացնել: Համաժողովի ընթացքում որոշվել է ֆոտոկրոս ստեղծել, որպեսզի ԱՊՀ երկրների լուսանկարիչները լինեն տարբեր երկրներում և այնուհետև իրենց աշխատանքները ներկայացնեն ցուցահանդեսում: Ստեղծվելու է վիրտուալ տարածություն, որտեղ ԱՊՀ երկրներում առկա կարևոր հարցեր են քննարկվելու: «Մեկ քայլ առաջ» եվրասիական երիտասարդական համաժողովի մեկնարկը տրվել է ապրիլի 26-ին: Մասնակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Համաժողովի շրջանակներում անցկացվում են գիտաժողովներ, կլոր սեղաններ և քննարկումներ: Մասնակցում են երիտասարդական կազմակերպություններ, հասարակական և քաղաքական ակտիվ գործիչներ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |