Երեւանի քաղաքապետարանը չի կարող երաշխավորել ընդդիմության հանրահավաքի անվտանգությունը 2 դեկտեմբերի 2005 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանյան միացյալ ընդդիմության առաջնորդները նախօրեին հրավիրված նիստում միաձայն հաստատել են վաղվա հանրահավաքում հրապարակվելիք հայտարարության տեքստը: Երեւանի քաղաքապետարանը, մինչդեռ, հանրահավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկմանը ի պատասխան տեղեկացրել է, որ Ռուսաստանի վարչապետ Միխաիլ Ֆրադկովի այցի հետ կապված «չեն կարող ապահովել հանրահավաքի անվտանգությունը»: Ինչպես հայտնել է նիստի մասնակիցներից Արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախկին նախարար, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որոշվել է հանդիպել արտասահմանյան երկրների` Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ եւ քննարկել նրանց հետ երկրում ստեղծված իրավիճակը եւ առաջարկվող լուծումները»: Շիրխանյանը ասաց նաեւ, որ մշակվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած խախտումների շուրջ` իրենց ունեցած փաստաթղթերը «միջազգային եւ Հայաստանի հանրությանը ներկայացնելու կարգը», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |