«Էրեբունի» թանգարան են այցելել ֆրանսիացի ուսանողներ![]() 27 ապրիլի 2013 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Էրեբունի» արգելոց-թանգարանը հյուրընկալել է Քլերմոն Ֆեռանի (Ֆրանսիա) ճարտարապետության բարձրագույն դպրոցի 9 ուսանողների, որոնք Հայաստան են ժամանել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հետ 2002թ. կնքված փոխհամագործակցային համաձայնագրի շրջանակում: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը թանգարանում վարել է բաց դաս: Նա ծանոթացրել է Երևանի 20-30-ականների ճարտարապետությանը և մասնավորապես անդրադարձել է խորհրդահայ ճարտարապետների ժառանգությանը: Ուսանողները դիտել են «Էրեբունի» թանգարանի հիմնական ցուցադրությունը, ծանոթացել են «Հողի հիշողությունը. Արցախ» ժամանակավոր ցուցահանդեսին: Պարբերաբար կազմակերպվող ուսանողների փոխանակություններն այս տարի արդեն 17-րդն են և նպատակ ունեն տեղում ընտրված որևէ կառուցապատման սեկտորի օրինակում կատարել ճարտարապետական միջավայրի վերլուծություն: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |