ՀՀ ՊՆ ղեկավարը չի կասկածում, որ սահմանադրական հանրաքվեն կայացել է 2 դեկտեմբերի 2005 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը չի կասկածում, որ «երկրի Սահմանադրության բարեփոխման վերաբերյալ հանրաքվեն կայացել է»: Այդ մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում: Ավելին, Ս.Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ Հայաստանի Հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու օգտին է քվեարկել ընտրողների 1/3-ը: Միեւնույն ժամանակ, նա կտրականապես հերքել է լուրերն այն մասին, որ զինծառայողները քվեարկել են մի քանի անգամ: «Եթե չեք հավատում, կարող եք համեմատել, թե որքան զինծառայող է քվեարկել երկրում կայացած խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների ժամանակ եւ որքան այժմ»,-նշել է նա: Անդրադառնալով ընդդիամադիր առաջնորդների այն արտահայտություններին, թե երկրի իշխանությունները կեղծել են նոյեմբերի 27-ին կայացած սահմանադրական հանրքվեի արդյունքները` Ս.Սարգսյանը հայտարարել է, որ «մի քանի հոգի միշտ էլ կարող են անվավեր ճանաչել հանրաքվեի արդյունքները», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |