Բակո Սահակյան. Հայ բարեգործական ընդհանուր միությունը մեծ դեր ունի Արցախի զարգացման գործում![]() 29 ապրիլի 2013 - 09:40 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 27-ին Փարիզում հանդիպե լէ ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդի մաս կազմող կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, հայրենիք-Սփյուռք կապերի ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը հատուկ նշել է Հայ բարեգործական ընդհանուր միության գործունեությունը`հավելելով, որ ամենահին և կայացած համահայկական այս կազմակերպությունը մեծ դերակատարություն ունի նաև Արցախի զարգացման գործում: Բակո Սահակյանը պատասխանել է նաև ներկաների կողմից բարձրացված հարցերին: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |