Ալյոխինի հուշամրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը կխաղա Նիկիտա Վիտյուգովի հետ![]() 29 ապրիլի 2013 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում շարունակվում է Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարը: Մրցաշարի առաջին 5 տուրը կայացել էր Փարիզում: 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացելՄայքլ Ադամսի (Անգլիա) հետ: Հայ գրոսմայստերը 3,5 միավորով կիսում է 2-5 տեղերը Բորիս Գելֆանդի (Իսրայել), Լորան Ֆրեսինեի (Ֆրանսիա) և Ադամսի հետ: Մրցաշարի առաջատարը 4 միավորով Մաքսիմ Վաշիե-Լագրավն է (Ֆրանսիա): 7-րդ տուրում կկայանան հետևյալ պարտիաները՝ Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան)-Արոնյան, Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)-Ֆրեսինե, Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)-Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան), Գելֆանդ-Դին Լիրեն (Չինաստան) և Ադամս Վաշեի-Լագրավ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |