Հացադուլ հայտարարած ընդդիմադիրները հետաձգել են այն մինչեւ դեկտեմբերի 9-ը

PanARMENIAN.Net - «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության 10 ակտիվիստները, որոնք այսօր Երեւանում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել էին հացադուլ սկսելու մասին` «որպես բողոքի նշան հանրաքվեի ընթացքում կատարված կեղծիքների դեմ», հետաձգել են իրենց որոշումը մինչեւ դեկտեմբերի 9-ը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Նշենք, որ հենց այդ օրն է կայանալու ընդդիմության հանրահավաքը: Միացյալ ընդդիմությունը հետաձգել է հանրահավաքը համակարգող խորհուրդ ձեւավորելու նպատակով, որտեղ կընդգրկվեն բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք դեմ են հանդես գալիս ներկա իշխանություններին: Ըստ «Հանրապետության» առաջնորդ Ա.Սարգսյանի, համակարգող խորհուրդը զբաղվելու է կազմակերպչկան հարցերով, համապատասխան որոշումներ է կայացնելու, եւ «առաջնորդելու է ժողովրդին ճշմարիտ ժողովրդավարության ճանապարհով»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---