Ձյուդոյի հավաքականի մարզիչը շատ դժգոհ է ԵԱ ելույթներից29 ապրիլի 2013 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Այսպիսի վատ արդյունք Հայաստանի ձյուդոյի հավաքականը դեռ չէր արձանագրել, PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանը: Հայ ձյուդոիստները Եվրոպայի առաջնությունում ոչ միայն մեդալ չկարողացան նվաճել, այլև հաղթահարել առաջին մրցակցի արգելքը: Բոլորը, բացի Արմեն Նազարյանից, պարտվեցին հենց մեկնարկային գոտեմարտում: «Չգիտեմ, թե ինչն էր նման անհաջողության պատճառը: Մենք անցկացրել ենք լավ մարզումներ, ունեցել ենք միջազգային մրցաշարեր: Կարծում եմ, ձյուդոիստներին խանգարեց հոգեբանական պատրաստվածությունը»,- նշեց Բաբայանը: Մարզիչը խոստովանեց, որ ինքը մեդալների ակնկալիքներ չի ունեցել երիտասարդ ձյուդոիստներ Մհեր Կարապետյանից, Ռաֆայել Դավթյանից և Գոռ Հարությունյանից, սակայն նա շատ հիասթափված է Հովհաննես Դավթյանի, Արմեն Նազարյանի և Հակոբ Առաքելյանի ելույթներից: «Ես ակնկալում էի, որ նրանք կկարողանան պայքարել մեդալների համար: Դավթյանի վիճակահանությունն այնպիսին էր, որ նա առնվազն պետք է մտներ եզրափակիչ, սակայն ոչինչ չստացվեց»,- ավելացրեց Բաբայանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Դավութօղլու. Թուրքիան պետք է արագ կարգավորի ՀՀ հետ հարաբերությունները` կանխելու Մերձավոր Արևելքի «հրդեհի» տարածումը դեպի Կովկաս Նա հավելել է, որ փոխադարձաբար պետք է բացվեն սահմանային անցակետերը ու դեսպանությունները ՄՊՀ-ն վարույթ է հարուցել gg-ի նկատմամբ հասարակության մոլորեցման առերևույթ հատկանիշներով Վարույթի հարուցման առիթ է հանդիսացել քաղաքացու հաղորդումը Զախարովան՝ Փաշինյանին․ Պետք է գուշակե՞նք, թե ՀԱՊԿ որ երկրների մասին է խոսքը Նա հավելել է, որ Ռուսաստանն արել է ամեն հնարավորը Դանիելյանը հաստատել է՝ կան կիրանցեցիներ, որոնք ճնշման տակ համաձայն են փոխհատուցման Փոխհատուցման չափի ու հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ որևէ բառ դիմումի տեքստում չկա |