Հայ ձյուդոիստները Դաղստանում կմասնակցեն միջազգային մրցաշարի

Հայ ձյուդոիստները Դաղստանում կմասնակցեն միջազգային մրցաշարի

PanARMENIAN.Net - Հայաստանի ձյուդոյի տղամարդկանց հավաքականը մայիսի սկզբին Դաղստանում կմասնակցի միջազգային մրցաշարի: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանը, այնտեղ հավանաբար, հանդես կգան երիտասարդ մարզիկները:

«Մրցաշարից հետո մենք ևս մեկ հավաք կանցկացնենք ու կսկսենք պատրաստվել Եվրոպայի թիմային առաջնությանը, որը կկայանա մայիսի 18-19 Օրենբուրգում»,-հավելել է Բաբայանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---