ՄԵՂՐԻՆ ԵՎ ԼԱՉԻՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՐՑ ԳՈՐՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ31 հունվարի 2003 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Մեղրու մարզը եւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնող Լաչինի միջանցքը Ադրբեջանին հանձնելու մասին հարց գոյություն չունի: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արկա» գործակալությունը, հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` Երեւանի Նոր-Նորք համայնքում իր նախընտրական հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով` այդ հարցը Հայաստանի բնակչությանը ապատեղեկացնելու նպատակով ուռճացրել են մարդիկ, որոնք «պատկերացում չունեն բանակցային գործընթացի մասին»: Ներկայումս բանակցությունները գտնվում են «Հայաստանի համար շահավոր մակարդակի վրա, եւ երկիրն ի վիճակի է իր պայմաններն առաջադրել հակամարտության կարգավորման գործընթացում»,- ընդգծել է Հայաստանի ղեկավարը:![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |