Առաջիկայում տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը 3 դեկտեմբերի 2005 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է Ռուսաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արկադի Վոլսկին, որը Հայաստանի մայրաքաղաքում է գտնվում Ռուսաստանի վարչապետ Միխաիլ Ֆրադկովի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում: Նրա խոսքերով, «հանդիպման ընթացքում կստորագրվեն կարեւոր փաստաթղթեր»: Ինչպես նշել է Արկադի Վոլսկին, որը նախօրեին առանձնազրույց է ունեցել Հայաստանի նախագահի հետ, Ռուսաստանը եւ Հայաստանը նախատեսում են համատեղ հայ-ռուսական ձեռնարկությունների քանակը 600-ից հասցնել 900-ի: «Նախատեսվում է նաեւ գործարկել Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանը»,-հայտարարել է Ռուսաստանի ԱԳՄ նախագահը: Վոլսկին տեղեկացրել է նաեւ, որ հանդիպման ընթացքում քննարկվել են բանկային ոլորտում համագործակցության խնդիրներն ու հեռանկարները, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում Ալիևը ցրել է մեջլիսը․ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 1–ին Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ |