Հայաստանը կմասնակցի Դուբայի AIM 2013 ամենամյա ներդրումային համաժողովին29 ապրիլի 2013 - 16:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Կառավարության բարձր հովանու ներքո ապրիլի 30-ից մայիսի 2-ը հայկական պատվիրակությունը կմասնակցի Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կայանալիք եռօրյա AIM 2013 ամենամյա ներդրումային համաժողովին, ունիվերսալ ցուցահանդեսին և գործարարհանդիպումներին: AIM 2013»-ին կմասնակցեն շուրջ 70 երկրներից (Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Արաբական աշխարհ, Հյուսիսային և Հարավային Ամերիկա, ԱՊՀ երկրներ և այլն) մոտ 3000 մասնակից: Միջոցառմանը կներկայացվեն Հայաստանի ներդրումային հնարավորությունները և առկա ներդրումային ծրագրերը: Միջոցառումը հարթակ կհանդիսանամասնակից երկրների և հայ գործարարների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման, ընդլայնման, նոր գործարար հարաբերություններիստեղծման և հետագա զարգացման համար: Հայաստանից միջոցառմանը կմասնակցեն Զարգացման հայկական գործակալությունը, Արդյունաբերական զարգացման հիմնադրամը, ՀԲԱԿ-Հայաստանի Բերքի առաջմղման կենտրոնը, Էլբատ ՓԲԸ (էլեկտրոնիկա), Սիս Նատուրալը (հյութերի արտադրություն), Սամ-Հար ՍՊԸ (հյութերի արտադրություն),Եվրոկոմֆորտ ՍՊԸ (կահույքի արտադրություն), Էսկուլապ ՍՊԸ (դեղագործություն), Գնոմոն (ոսկերչություն), Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը: Կներկայացվեն ներդրումային ծրագրերը հետևյալ ոլորտներում՝ կահույքի արտադրություն, հյութերի արտադրություն, գյուղատնտեսություն: Սույն ծրագիրը իրականացվում է ՀՀ կառավարության «Պետական աջակցություն ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2013 թվականի ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման համաձայն: Միջոցառմանը հայկական ընկերությունների մասնակցությանը աջակցում են Զարգացման հայկական գործակալությունը և Արդյունաբերական զարգացման հիմնադրամը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |