ՀՀ նախագահը եւ Մ.Ֆրադկովը քննարկել են տարածաշրջանի էներգետիկ եւ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը 3 դեկտեմբերի 2005 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխաիլ Ֆրադկովի հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահը գոհունակություն է հայտնել հայ-ռուսական կապերի զարգացման առնչությամբ, որի արդյունքում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 20 տոկոսով: Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, Հայաստանում Ռուսաստանի տարվա շրջանակում անցկացված մեծածավալ միջոցառումները տնտեսական եւ հումանիտար տարբեր ոլորտներում ակտիվ շփումների մեծ հնարավորություն ստեղծեցին: Անդրադարձ է եղել նաեւ «Գույք` պարտքի դիմաց» համաձայնագրով Ռուսաստանին փոխանցված հայկական ձեռնարկությունների գործարկման հեռանկարին: Ռուսաստանի կառավարության ղեկավարը հավաստիացրել է, որ ներկայումս քննարկվում է այդ ձեռնարկությունների աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու հնարավորությունները: Զրուցակիցներն ընդգծել են, որ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի ամբողջ շրջանակը ներառված է Տնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի օրակարգում: Առանձին քննարկում է ծավալվել նաեւ տարածաշրջանի էներգետիկ եւ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հարցերի շուրջ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |