Ռուս փորձագետ. Կրեմլը պատրաստ չէ լուրջ ճնշում գործադրել Երևանի հանդեպ և պարզ հասկացրել է դա Բաքվին

Ռուս փորձագետ. Կրեմլը պատրաստ չէ լուրջ ճնշում գործադրել Երևանի հանդեպ և պարզ հասկացրել է դա Բաքվին

PanARMENIAN.Net - Կրեմլը պատրաստ չէ լուրջ ճնշում գործադրել Երևանի հանդեպ և պարզ հասկացրել է դա Բաքվին: Այդ մասին հայտարարեց ՌԴ Գլոբալիզացիայի ու սոցիալական շարժումների Տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վասիլի Կոլտաշովը: Ըստ նրա, եթե Ադրբեջանը պատրաստ լինի համագործակցել Ռուսաստանի հետ, գնա տնտեսական զիջումների հօգուտ ռուսական կորպորցիաների, Մոսկվան կարող է չեզոք դիրք գրավել տարածաշրջանային վեճում: «Սակայն ներքին տնտեսական խնդիրների ու արտաքին իրավիճակի վատթարացման պատճառով Ռուսաստանի հետաքրքրությունը Բաքվի բնական պաշարների հանդեպ կարող է նվազել»,-ասել է Կոլտաշովը՝ հավելելով, որ վեճը Ղարաբաղի շուրջ առաջիկայում զարգացում չի ստանա:

«Ռուսաստանում ճգնաժամ է, իշխանությունները կենտրոնացել են այդ խնդրի վրա: Նրանք կողմնորոշվել են Հայաստանի հետ մերձեցման հարցում, սակայն սեփական խնդիրները թույլ չեն տա Մոսկվային շեղվել կովկասյան վեճերի կողմը: Ճիշտ է, դա կարող է օգտագործվել, օրինակ, վիզային ռեժիմի ներմուծման համար, նվազեցնելու համար սոցիալական ճնշումը ռուսական հանրության շրջանում»,-նշել է նա, գրում է vesti.az-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---