Հայաստանի նախագահը մասնակցել է «Արմենալ» արդիականացված գործարանի փորձնական գործարկմանը 3 դեկտեմբերի 2005 - 15:01 AMT PanARMENIAN.Net - «Այսօր նշանակալի իրադարձություն է մեզ բոլորիս համար` «Արմենալ» , որն ավելի հայտնի է որպես «Կանազ», արդիականացված ձեռնարկության գործարկումը»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ալյումինե փայլաթիթեղի արտադրման «Արմենալ» հայ-ռուսական ձեռնարկության գործարկման հանդիսավոր արարողության ժամանակ: Նրա խոսքերով, գործարանը դժվարին ուղի է անցել` արտադրության դադարեցում, վերակառուցում եւ գործարկում` լուծվել են ֆինանսավորման, տեխնիկական հագեցման եւ այլ հարցեր: «Այն, ինչ մենք այսօր տեսանք, դա հայկական եւ ռուսական կողմերի ակտիվ աշխատանքի արդյունք է»,-հայտարարել է պետության ղեկավարը: Նա նշել է, որ նախագիծը եղել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների ուշադրության կենտրոնում: «Այսօր մենք ունենք համատեղ ձեռնարկություն եւ ամեն ինչ կանենք, որպեսզի գործարանը աշխատի ռիթմիկ եւ առանց խնդիրների»,-նշել է Ռ.Քոչարյանը: Հայաստանի նախագահը ցանկացել է ձեռնարկության աշխատակիցներին հաջողություն եւ կանաչ ճանապարհ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |