Վ.Օսկանյանը եւ Է.Մամեդյարովը հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ 5 դեկտեմբերի 2005 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-ին Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ: ՄԽ համանախագահները նոր հույսեր են կապում բանակցային գործընթացի հետընտրական փուլի հետ: «2006 թվականին ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշված երկրներում չեն լինելու խոշոր քաղաքական իրադարձություններ եւ ընտրություններ, եւ մենք պետք է օգտվենք դրանից»,-հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը` ավելացնելով, որ «բանակցային գործընթացը խորացել է ինչպես երբեք եւ հասել է բարձր մակարդակի»: 2006 թվականի հունվարին ակնկալվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |