Պոլ Մայլերի. Ավստրալիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը![]() 29 ապրիլի 2013 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Այսօր Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Պոլ Մայլերին (նստավայրը` Մոսկվա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նա նոր լիցք կհաղորդի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մայլերը նշեց, որ Ավստրալիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը և հավաստիացրեց, որ բոլոր ջանքերը կներդնի հայ-ավստրալիական բարեկամությունն էլ ավելի խորացնելու համար: Դեսպան Մայլերը կարևորեց անցած տարի ՀՀ ԱԳ նախարարի Ավստրալիա կատարած այցելությունը և այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնց իրագործումը թույլ կտա ընդլայնել երկկողմ փոխգործակցությունը: Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների միջև միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցերին: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։ Այդ համատեքստում Հայաստանի արտգործնախարարը բարձր գնահատեց Ավստրալիայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |