Հեղինակավոր «KUSC» ռադիոկայանը Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված հաղորդում է հեռարձակել

Հեղինակավոր «KUSC» ռադիոկայանը Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված հաղորդում է հեռարձակել

PanARMENIAN.Net - Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Լոս Անջելեսի հեղինակավոր «KUSC» դասական երաժշտության ռադիոկայանը հեռարձակել է ծավալուն հաղորդում՝ նվիրված մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին: Հաղորդման ընթացքում ներկայացվել է Արամ Խաչատրյանի ստեղծագործական ուղին, հնչել են հատվածներ նրա հայտնի ստեղծագործություններից, ներկայացվել՝ կենսագրական մանրամասներ:

Լոս Անջելեսում Արամ Խաչատրյանի հոբելյանին նվիրված միջոցառումները համակարգող հատուկ հանձնախումբը ներկայումս բանակցում է Սան Ֆրանցիսկոյի և Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբերի և Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հետ` Արամ Խաչատրյանի հոբելյանական տարվա ընթացքում համերգներ և կոմպոզիտորին նվիրված դասախոսություններ կազմակերպելու ուղղությամբ: Մինչ այդ, մայիսի 3-ին, հոբելյանական միջոցառումների շրջանակում Լոս Անջելեսում տեղի կունենա «Դիլիջան» կամերային երաժշտության փառատոնի 2013 թ. եզրափակիչ համերգը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---