Հրդեհ՝ Եղվարդում. Տանտերը այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել![]() 29 ապրիլի 2013 - 20:09 AMT PanARMENIAN.Net - Այսօր՝ ժամը 10.26-ին, ՀՀ ԱԻ նախարարությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկում: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.47-ին, մարվել՝ 11.19-ին: Այրվել է թիվ 17 բնակարանի հյուրասենյակը, խոհանոցը եւ նախասրահը՝ գույքով (50 քմ): Բնակարանում գտնվող բնակիչ` 29-ամյա Ալիկ Հարությունյանին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Ա. Հարությունյանը տեղափոխել է Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |