«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն անցկացնում է Էկոտուր միջզգային ամենամյա բացստուգատեսը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն  անցկացնում է Էկոտուր միջզգային ամենամյա բացստուգատեսը

PanARMENIAN.Net - «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրն ապրիլի 26-30-ն անցկացնում է Էկոտուր միջզգային ամենամյա բացստուգատեսը: Այսօր Էկոտուրի մասնակիցները ճամփորդություն են կատարում Հայաստանի արգելոցներով ու արգելավայրերով:

Վաղը ստուգատեսի վերջին օրն է. առավոտյան ժամը 10:00-12:00 Էկոտուրի մասնակիցները Էկո-պարապմունքներեն անցկացնելու կրթահամալիրի 2 կրտսեր դպրոցներում:

Ժամը 14:00-ին կամփոփվեն էկոտուր մրցույթի արդյունքները, կհանձնվեն մրցանակներ: Իսկ ուղիղ ժամը 15:00-ին կրթահամալիրի բոլոր 8 դպրոցներում և քոլեջում միաժամանակ, կսկսվի էկոֆլեշմոբ-ակցիա` Էկոտուր 2013-ի վարդատունկ, սիզամարգի, կանաչ ցանկապատի և ծաղկանոցի ստեղծում դպրոցների բակերում: Կատարված աշխատանքը` որպես նախագիծ, կներկայացվի մայիսի 3-ին կրթահամալիրի ընդհանուր մեդիապարապմունքի` մեդիաուրբաթի ժամանակ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---