Դ.Ռուպել. Երկար ժամանակի ընթացքում առաջին անգամ ղարաբաղյան խնդիրը լուծելու հույս է հայտնվել 5 դեկտեմբերի 2005 - 16:16 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դիմիտրի Ռուպելն այսօր, ելույթ ունենալով ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի բացմանը, հայտարարել է 2005 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ձեռքբերված առաջընթացի մասին: Նրա խոսքերով, գրավյալ տարածքներն այցելած ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը, ինչպես նաեւ բարձր մակարդակի հանդիպումները, մասնավորապես, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ, երկար ժամանակի ընթացքում առաջին անգամ հույս արթնացրեցին, որ «մենք կկարողանանք գտնել այդ հակամարտության լուծումը»: «Մենք պետք է ձգտենք արտացոլել դա ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով ընդունվելիք Հայտարարությունում: Մենք բոլորս կշահենք Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատումից, եւ ես կոչ եմ անում կողմերին աշխատել միասին եւ ԵԱՀԿ միջնորդությամբ` մնացած տարաձայնությունները հարթելու համար», - հայտարարել է Դիմիտրի Ռուպելը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |