Հայաստանում կարող է բացվել Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը30 ապրիլի 2013 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ռուսաստանը աչքի են ընկնում սերտ հարաբերություններով, այդ թվում նաև մարդկային առումով, պետք է պայմաններ ստեղծել դրանց զարգացման համար: Նման հայտարարությամբ հանդես եկավ Կովկասյան համագործակցություն» ոչ առևտրային գործընկերության ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Նիկոլայ Սիլաևը Վոլգոգրադում տեղի ունեցած «Միասնությամբ նվաճված մեծ հաղթանակ. Կովկասի ժողովրդները Ստալինգրադի ճակատամարտում» պատմամշակութային համաժողովի շրջանակներում կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, ինչ վերաբերում է հումանիտար հարաբերություններին, ապա դրանք շատ վաղեմի ավանդույթներ ունեն: Նա կարևորեց մարդկային հարաբերությունները, որպես օրինակ նշելով, որ Հայաստանում գործում են 8 ռուսական բուհերի մասնաճյուղեր, քննարկվում է Հայաստանում ՄՊՀ մասնաճյուղի բացման հարցը, գործում են ռուսաց լեզվի ուսուցման անվճար դասընթացներ: Իր հերթին Վոլգոգրադի շրջանի ղեկավար Սերգեյ Բոժենովը նշեց, որ Վոլգոգրադի հայ համայնքը ակտիվ մասնակցություն է ունենում բոլոր միջոցառումներին, Բարեկամութայն ծառուղու ստեղծմանը: Նա նշեց, որ ամեն ամիս հանդիպումներ են տեղի ունենում հայ համայնքի ներկայացուցիչների ու հայ եկեղեցականների հետ: Գալիք աշնանը նախատեսվում է Վոլգոգրադի շրջանի պատվիրակության այցը Հայաստան: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |