ԵՄ հանձնակատարը հայտարարել է, որ ամենամոտ ապագայում կարելի է առաջընթաց ակնկալել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում

PanARMENIAN.Net - «Ամենամոտ ապագայում մենք կարող ենք մեծ առաջընթացի ականատեսը դառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում»,-հայտարարել է Եվրոպական Միության արտաքին կապերի եւ Եվրոպական Հարեւանության Քաղաքականության Հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները` ելույթ ունենալով այսօր Լյուբլյանայում` ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում: Խոսելով Կովկասում առկա այլ չլուծված հակամարտությունների մասին, նա հույս է հայտնել, որ «Վրաստանի խաղաղ ծրագիրը եւ Ստամբուլյան պարտավորությունների կատարման մասին ռուս-վրացական պայմանավորվածություններն առաջընթաց կապահովեն Հարավային Օսիայում եւ Աբխազիայում հակամարտությունների կարգավորման գործում»: Բենիտա Ֆերերո-Վալդները նաեւ ասել է, որ Եվրոպական Հանձնաժողովը նախատեսում է շուտով Գործողությունների ծրագրեր ստորագրել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ` Եվրոպական Հարեւանության Քաղաքականության շրջանակներում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---