Քաղաքապետարան. ՎՊ-ն քաղաքապետարանում չարաշահումներ չի հայտնաբերել. Դրանք թերացումներ են

Քաղաքապետարան. ՎՊ-ն քաղաքապետարանում չարաշահումներ չի հայտնաբերել. Դրանք թերացումներ են

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում ՀՀ վերահսկիչ պալատի իրականացրած ստուգումների արդյունքում հայտնաբերվել են ոչ թե չարաշահումներ, ինչպես նշվում է մամուլում հրապարակված նյութերում, այլ այլ թերություններ: Այս մասին ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Շինարարությանն ու հիմնանորոգման աշխատանքներին առնչվող դեպքերի պարագայում այդ թերությունները ի հայտ են եկել աշխատանքների կատարման ընթացքում և աշխատանքների ավարտի պահին, ինչի արդյունքում իրականացվել են շտկումներ, ինչպես նաև հստակ կատարվել են դեռևս չիրականացված ծավալները։

Ինչ վերաբերվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Նոր բարեկարգում» ՓԲԸ-ն կողմից Եռաբլուրի անտառպուրակի Իսակովի պողոտային հարող լանջում իրականացված կանաչ տարածքի հիմնման աշխատանքներին, ապա այն չի կարող որակվել որպես չարաշահում, քանի որ անտառ-պուրակի հիմնման արդյունքում ծառերի չորանալու փաստն արձանագրելով` Երևանի քաղաքապետարանը այդ աշխատանքների համար որևէ լումա չի փոխանցել ընկերությանը, հայտնում են քաղաքապետարանից:

Նշենք, որ հայտնաբերված չարաշահումների մասին գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---