Ոստիկանությունը ընտրողների վերջնական թիվը կներկայացնի ընտրությունից երեք օր առաջ

Ոստիկանությունը ընտրողների վերջնական թիվը կներկայացնի ընտրությունից երեք օր առաջ

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը Երևանի ավագանու ընտրություններից երեք օր առաջ կներկայացնի ընտրողների վերջնական թիվը, իսկ մինչ այդ, ապրիլի 24-ի դրությամբ Երևանում կա 816 739 ընտրող: Այս մասին Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը հայտնեց այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ:«Թյուր է այն կարծիքը, թե իբր մեր վարչությունը քվեարկությունից առաջ սկսել է գրանցումներ իրականացնել: Ընտրությունները չեն ազդել հաշվառվողների թվի վրա»,- վստահեցրեց Հովհաննես Քոչարյանը և ավելացրեց, որ 2013-ի հունվարի 1-ից մինչև մարտի 29-ը Երևանում հաշվառվել է 4 518, և հաշվառումից հանվել 7 061 քաղաքացի:

Ի տարբերություն համապետական ընտրությունների՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին իրավունք ունեն մասնակցելու նաև Հայաստանի քաղաքացիություն չունեցող անձիք, որոնց թիվն այս պահի դրությամբ 3375-ն է:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---