Մարտին Քալանանը` Ծիծեռնակաբերդում. Ովքեր մոռանում են պատմությունը, դատապարտված են կրկին սխալներ թույլ տալու

Մարտին Քալանանը` Ծիծեռնակաբերդում. Ովքեր մոռանում են պատմությունը, դատապարտված են կրկին սխալներ թույլ տալու

PanARMENIAN.Net - Այսօր Եվրախորհրդարանի պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության պատվիրակության անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ դրեցին Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշակոթողին, լռությամբ հարգեցին մեկուկես միլիոն անմեղ նահատակների հիշատակը։ Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից :

Պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, դիտեցին ցուցանմուշները։

Պատվիրակության ղեկավար Մարտին Քալանան գրառում կատարեց հուշամատյանում. «Շատ կարևոր է, որ մենք բոլորս՝ քաղաքական գործիչներն այնպես անեն, որպեսզի երբևէ նման բան տեղի չունենա։ Նրանք, ովքեր մոռանում են պատմությունը, դատապարտված են կրկին սխալներ թույլ տալու»։

Մարտին Քալանան իր տպավորությունները կիսելով լրագրողների հետ, նշեց. «Սարսափելի իրադարձություններ են տեղի ունեցել։ Ժամանակակից քաղաքականության համար կարևոր է, որ մենք դասեր քաղենք այն ամենից, ինչ տեղի է ունեցել անցյալում, որպեսզի նման բաներ չկրկնվեն»։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---