Գյումրու կրարկոցների գործով արդեն 60 մարդ է հարցաքննվել

Գյումրու կրարկոցների գործով արդեն 60 մարդ է հարցաքննվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին Գյումրում ձերբակալված Գևորգ Խաչատրյանի նկատմամբ ապրիլի 28-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով: Գևորգ Խաչատրյանը ապրիլի 23-ին Գյումրիում հնչած կրակոցներից տուժած Հարություն Խաչատրյանի որդին է : Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ոստիկանությունից հայտնում են, որ նախաքննության ընթացքում հարցաքննվել են շուրջ 60 վկաներ, կատարվել են առերես հարցաքննություններ, լուսանկարով անձին ճանաչման, ինչպես նաև անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողություններ:

Նշանակվել են դատաբժշկական, ապրանքագիտական փորձաքննություններ, դատաքիմիական փորձաքննություն, դատաձգաբանական, դատամատնադրոշմային և դատաքիմիական համալիր փորձաքննություն, դատաձգաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 1989 թ. ծնված Վահե Ղուկասյանը խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:

Ապրիլի 27-ին Վահե Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով և 235 հոդվածի 1-ին մասով: Նույն օրը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վահե Ղուկասյանը գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---