ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները չեն հանդիպել

ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները չեն հանդիպել

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-26-ը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպում չի կայացել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը:

«Այս անգամ ԵԽԽՎ երկու երկրների պատվիրակությունները չեն հանդիպել, թեպետ ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հայտարարել է, թե հանդիպում կայացել է»,- ասաց Դավիթ Հարությունյանը և նշեց, որ հնարավոր է պատվիրակությունների հանդիպում հետագայում լինի, քանի որ քննարկման հարց կա, սակայն դա չպետք է կապել ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի գործունեության հետ: «Այդ հանդիպումները որևէ առնչություն չունեն ենթահանձնաժողովի աշխատանքների հետ»,- վստահեցրեց ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավարը:

Նա նշեց, որ երկու երկրների պատվիրակությունների ղեկավարների և ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի միջև պարբերական բնույթ կրող հանդիպումներում պայմանավորվածություն կա քննարկված հարցերը գաղտնի պահել ու չհրապարակել: Այդ պայմանավորվածությունը, սակայն, հաճախ ադրբեջանական կողմը խախտում է ու հայտարարություններ անում, որոնք Դավիթ Հարությունյանի խոսքով, չեն համապատասխանում իրականությանը:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---