ԵԽԽՎ-ում Թուրքիայի մասին զեկույցի վերաբերյալ հայկական կողմը երկու առաջարկությամբ է հանդես եկել![]() 30 ապրիլի 2013 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 22-26-ը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ընթացքում քննարկվել է Թուրքիայի մասին զեկույցը, որի վերաբերյալ հայկական կողմը հանդես է եկել երկու առաջարկությամբ, որոնք վերաբերել են կրոնական փոքրմասնություններին և նրանց կրթական իրավունքներին։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ հայկական կողմը առաջարկել է վերականգնել Թուրքիայիում կրոնական փոքրամասնությունների՝ իրավաբանական ծառայություններից և կրթական իրավունքից օգտվելու հնարավորությունը։ Հանձնաժողովը առաջարկություններին դրական եզարակացություն է տվել, և փոփոխություններ են կատարվել զեկույցում: Ապրիլի 24-ին հայկական պատվիրակությունը մասնակցել է Ստրասբուրգի Հանրապետության հրապարակում Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |