Արաբկիր վարչական շրջանում բացվեց Արամ Խաչատրյանի կիսանդրին30 ապրիլի 2013 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակի առթիվ Արաբկիր վարչական շրջանի Խաչատրյան-Փափազյան փողոցների հատման հարակից հատվածում հայ մեծանուն կոմպոզիտորի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը: Քանդակագործ Գևորգ Գևորգյանի հեղինակած հուշարձանը տեղադրվել է բարեկարգված, կանաչապատ տարածքում, որտեղ այցելուների հարմարավետությունն ապահովելու համար տեղադրվել են նաև նստարաններ: ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, ընդգծելով հուշարձանի տեղադրման կարևորությունը սերունդների կրթման ու դաստիարակության, ինչպես նաև մշակութային մեծ ժառանգություն թողած արվեստագետներին մեծարելու և արժեվորելու հարցում, շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին մայրաքաղաքում Արամ Խաչատրյանի ևս մեկ հուշարձան ունենալու նախաձեռնությանը քաջալերելու և աջակցություն ցուցաբերելու համար, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |