Վահան Հովհաննիսյանի հայտարարությունն ԱԺ-ում. Ուզում եմ իմանալ` ովքե՞ր են այս դահլիճի «խառոշիները»![]() 30 ապրիլի 2013 - 18:10 AMT PanARMENIAN.Net - ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանն անդրադարձավ Գյումրիում ապրիլի 23-ին հնչած կրակոցների միջադեպին և այդ կապալցությամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարություններին: Անդրադառնալով ոստիկանապետի հայտարարությանը, թե որոշ պատգամավորներ իերն զանգահարել և խնդրել են, որ Գյումրու դեպքերի հետ կապված ցուցմունք չտան, Վահան Հովհաննիսյանը հայտարարեց. «Ես առաջարկում, որ ԱԺ նախագահը դիմի ոստիկանապետին և ստանա այն պատգամավորների անունները, ովքեր զանգել են ոստիկանապետին»: ՀՅԴ պատգամավորը նկատեց, որ գոյություն ունի ԱԺ էթիկայի հանձնաժողով, որը, սակայն, այժմ քննում է երկրորդական հարցեր: Վահան Հովհաննիսյանն առաջարկեց էթիկայի հանձնաժողում քննել հենց այդ պատգամավորների հարցը: «Ես ուզում եմ իմանալ` ովքե՞ր են այս դահլիճի «խառոշիները», ովքե՞ր ինձ կարող են պարտադրել կամ ովքե՞ր են, որ ներկայանում են իմ անունից, քանի որ պատգամավորներ են և մեր ինսիտուտի անունից իրենց թույլ են տալիս դիմել ոստիկանապետին` ասելով, թե «մեր ախպերները թող ցուցմունք չտան, որովհետև ամոթ ա»,- ասաց Վահան Հովհաննիսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |