Արծվիկ Մինասյանն առաջարկում է «Նաիրիտի» հարցն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել

Արծվիկ Մինասյանն առաջարկում է «Նաիրիտի» հարցն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել

PanARMENIAN.Net - ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկում է «Նաիրիտ» գործարանի հարցն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել։

ԱԺ հայտարարությունների ժամին պատգամավորն ասաց, որ իրեն հետաքրքրում է, թե ինչու է երբեմնի «գիգանտը» այս վիճակում հայտնվել: «Ակնկալում ենք, որ ԱԺ բոլոր խմբակցությունները կմիանան այս նախաձեռնությանը և կկարողանանք համակարգային լուծումներ առաջարկել՝ ներգրավելով նաև քաղաքացիական հասարակությանը»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ «Նաիրիտի» աշխատողները երեկ բողոքի ցույցի էին դուրս եկել Կառավարության շենքի դիմաց, ապա նախագահական նստավայրի մոտ՝ պահանջելով վճարել իրենց մի քանի ամսվա աշխատավարձերը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---