Վաշինգտոնում համերգով հանդես են եկել Աննա Մայիլյանը և Էթնո-վոկալ եռյակը![]() 30 ապրիլի 2013 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումերի շրջանակում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի հովանու ներքո, Համազգային հայ կրթական և մշակութային միության հրավերով, ապրիլի 27-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ հայ ազգային և հոգևոր երգերի անվանի կատարող սոպրանո Աննա Մայիլյանի և Էթնո-վոկալ եռյակի համերգը: Համերգի ընթացքում հանդիսատեսին ներկայացվեցին հայ դասական, հոգևոր և ժամանակակից երգարվեստի նմուշներ, ինչպես նաև նորահայտ կոմպոզիտորների ստեղծագործություններ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Նույն օրը երեկոյան, ի պատիվ Աննա Մայիլյանի և Էթնո-վոկալ եռյակի, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն: Հյուրերին ուղղված իր խոսքում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն ընդգծեց մշակութային դիվանագիտության նշանակությունը՝ կարևորելով հայ արվեստի գործիչների և հայկական կառույցների դերակատարությունն ինչպես հայկական համայնքներում, այնպես էլ օտար լսարաններում հայկական մշակույթի և հայ արվեստի ներկայացման գործում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |