Տեղի է ունեցել տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստ![]() 30 ապրիլի 2013 - 19:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ներկայացվեց Գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակների ամփոփ գնահատման մեթոդաբանությունը: Փաստաթղթի մշակումը բխում է ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգի միջոցառումների ծրագրից: Ըստ ՏԿՆ տարածքային կառավարման և զարգացման վարչության պետ Հ. Գալստյանի`այս մեթոդաբանությունը, մշակված բանաձևերի հիման վրա, թույլ է տալիս ըստ համայնքների գնահատել դրանց խոցելիության մակարդակը: Նիստը վարող փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը նշեց, որ համայնքներում տարբեր ծրագրերի իրականացումը, պետական աջակցության քաղաքականությունը հիմնվելու է այս մեթոդաբանության վրա, և այն պետք է լինի առավելագույն օբյեկտիվ: Նա առաջարկեց փաստաթղթի նախագիծը մեկ անգամ ևս ուղարկել շահագրգիռ կազմակերպություններին, ինչպես նաև հաջորդ ամիս տեղական և միջազգային համապատասխան կառույցների մասնակցությամբ կազմակերպել քննարկում և ամփոփել առաջարկությունները: Փաստաթուղթը ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացվի հունիսին: Տեղական ինքնակառավարման վարչության պետ Ա. Գիլոյանը տեղեկություններ ներկայացրեց համայնքների բյուջեների ընթացիկ տարվա առաջին եռամսյակի կատարողականի և աշխատավարձի գծով պարտքերի մարման գործընթացի վերաբերյալ: Ընդամենը եկամուտներն առաջին եռամսյակում կազմել են 20 մլրդ 590 մլն 448 հազար դրամ (Երևանը ներառյալ)` 92,6 % կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ փաստացի մուտքերն աճել են 9 %-ով կամ 1 մլրդ 696 մլն 372 հազար դրամով: Սեփական եկամուտները կազմել են 5 մլրդ 383 մլն 354 հազար դրամ (կատարողականը` 98,9% ): 2012թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 13.3 %-ով կամ 630 մլն 431 հազար դրամով: Նախորդ տարիների աշխատավարձի պարտքը 01.01.2013 թ-ի դրությամբ կազմել էր 104 մլն 731 հազար դրամ, որից 15.04.2013 թ-ի դրությամբ մարվել է 40 մլն 872 հազար դրամի չափով: Ա. Գևորգյանն ընդհանուր առմամբ դրական համարեց սեփական եկամուտների հավաքագրման միտումները և հույս հայտնեց, որ դրանք կպահպանվեն նաև տարվա կտրվածքով: Միևնույն ժամանակ հանձնարարեց ինչպես եկամուտների հավաքագրման, այնպես էլ աշխատավարձերի պարտքի մարման մասով թերացումներ արձանագրած մարզերում ուսումնասիրել պատճառները: Կոլեգիայի նիստում տեղեկություններ ներկայացվեց դեռևս 2009թ-ին ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրինագծի հնարավոր կիրարկման, դրա ազդեցության լրացուցիչ ուսումնասիրության մասին կատարված աշխատանքների վերաբերյալ: Առաջարկվեց կոլեգիայի նիստում հնչեցված դիտարկումները քննարկման առարկա դարձնել նաև օրինագծի վերաբերյալ առաջիկայում նախատեսվող խորհրդարանական լսումների ժամանակ: Նիստում քննարկվեցին նաև հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների աշխատակազմերի և դրանց միասնականացման անհրաժեշտության, վարչական աշխատանքների արդյունավետ կազմակերպման հարցերը: Համայնքային ծառայության հարցերի վարչության պետ Ա. Սողոմոնյանը ներկայացրեց «Քաղաքապետարանների (գյուղապետարանների) աշխատակազմերի աշխատակիցների թվաքանակի որոշման օպտիմալ մոդելը», որտեղ նաև առաջարկություններ կան բնակչության նույն թվաքանակ ունեցող համայնքների աշխատակազմերի աշխատակիցների օպտիմալ թվի վերաբերյալ: Ա. Գևորգյանը նշեց, որ այս խնդիրը պետք է քննարկել և գտնել լուծման օպտիմալ տարբերակներ` հարցի լուծումը կարևորելով նաև համայնքների վարչական ծախսերի արդյունավետ տնօրինման տեսանկյունից: Կոլեգիան ի գիտություն ընդունեց ուսումնասիրության արդյունքները, որոշվեց այն քննարկել նաև մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների հետ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |